|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հոկտեմբերի 2025 թվականի N 1129-Ա |
ԱՌԱՆՑ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔ, Պ․ ՊՌՈՇՅԱՆ ՓՈՂՈՑ, 4 ՇԵՆՔ, ԹԻՎ 16/1 ՀԱՍՑԵԻ 30․51 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002 թվականի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի մասի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88-Ն որոշման պահանջով և հիմք ընդունելով Եգոր Էդիկի Օհանյանի դիմումը՝ որոշում եմ․
- Եգոր Էդիկի Օհանյանին (ծնված՝ 02.01.1982 թվականին) սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Մարտունի քաղաք, Պ․ Պռոշյան փողոց, 4 շենք, թիվ 16/1 հասցեի 30․51 քմ մակերեսով ատամնաբուժարանի գործառնական նշանակությունը փոփոխել գրասենյակի առանց նախագծային փոփոխությունների:
- Եգոր Էդիկի Օհանյանին՝ վճարել տեղական տուրք 15 000 (տասնհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
- Գույքին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Մարտունի քաղաք, Պ․ Պռոշյան փողոց, 4 շենք, թիվ 16/1 հասցեն։
- Եգոր Էդիկի Օհանյանին՝ դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե կատարելու իրավունքների պետական գրանցում:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|