Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Շավարշ Գալստյանի 2025 թվականի նոյեմբերի 5-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի բնակիչ Հովհաննես Ժորայի Սիմոնյանը (ծնված՝ 10.07.1976 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված MERCEDES-BENZ CLS 350 մակնիշի 2005 թվականի արտադրության 42 OO 111 հաշվառման համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 05.11.2025 թվականի դրությամբ կազմում են 1083686 (մեկ միլիոն ութսուներեք հազար վեց հարյուր ութսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 860000 (ութ հարյուր վաթսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 223686 (երկու հարյուր քսաներեք հազար վեց հարյուր ութսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Հովհաննես Ժորայի Սիմոնյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․
- Հովհաննես Ժորայի Սիմոնյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 11:15-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Սույն որոշման մասին ծանուցել Հովհաննես Ժորայի Սիմոնյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Երանոս բնակավայր, Վարդաձորի խճուղի, թիվ 7):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|