ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ, ՆԵՐՔԻՆ ԴԵՄԵՐ ԹԱՂԱՄԱՍ, 4-ՐԴ ՓՈՂՈՑ, 3-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ, ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՉԱՓԻՑ ՄԻՆՉԵՎ 20 ՏՈԿՈՍ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱԼՈԴՅԱ ՋԱՆԻԲԵԿԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ, ՍԵԴԱ ՀԱԿՈԲԻ ՍՄԲԱՏՅԱՆԻ, ԷԴԳԱՐ ՎՈԼՈԴՅԱՅԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ, ՌԱԴԻԿ ՎԱԼՈԴԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ, ՀՐԱՉԻԿ ՎԱԼՈԴԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՎԱԼՈԴԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 29-րդ կետի պահանջով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Վալոդյա, Էդգար, Ռադիկ, Հրաչիկ, Տիգրան Եղիազարյանների և Սեդա Սմբատյանի դիմումը՝ որոշում եմ․
- Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Ներքին Դեմեր թաղամաս, 4-րդ փողոց, 3-րդ փակուղի, թիվ 4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վալոդյա Ջանիբեկի Եղիազարյանի (ծնված՝ 14․09․1951 թվականին), Սեդա Հակոբի Սմբատյանի (ծնված՝ 09․02․1959 թվականին), Էդգար Վոլոդյայի Եղիազարյանի (ծնված՝ 01․04․1979 թվականին), Ռադիկ Վալոդի Եղիազարյանի (ծնված՝ 03․12․1981 թվականին), Հրաչիկ Վալոդի Եղիազարյանի (ծնված՝ 03․12․1981 թվականին) և Տիգրան Վալոդի Եղիազարյանի (ծնված՝ 09․03․1990 թվականին) շինությունների և սպասարկման համար անհրաժեշտ 05-066-0081-0019 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0,1461 հա մակերեսով տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 53.64 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1955 թվականին) և 6.01 քմ մակերեսով կաթսայատան (կառուցված՝ 1983 թվականին) սեփականության իրավունքը:
- Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Ներքին Դեմեր թաղամաս, 4-րդ փողոց, 3-րդ փակուղի, թիվ 4 հասցեն:
- Տնամերձ հողամասի չափից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 0,0061 հա բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել որոշման 1-ին կետում նշված անձանց սեփականությունը:
- Սույն որոշումից ծագող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|