Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 363
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 235-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 փետրվարի 2025 թվականի N 235-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 19-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 25 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-085-0158-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին»  912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 30-ի №6-Ա որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Հրաչիկ Սերյոժայի Զիրոյանի 18.12.2024 թվականի №9446-Ք դիմումը՝ որոշում եմ.

 

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի 19-րդ փողոց, թիվ 25 հասցեում գտնվող, Սերյոժա Հրաչիկի Զիրոյանին (ծնված՝ 15.07.1966 թվականին), Արմենուհի Վեմիրի Զիրոյանին (ծնված՝ 08.03.1972 թվականին) և Հրաչիկ Սերյոժայի Զիրոյանին (ծնված՝ 06.10.1989 թվականին) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 05-085-0158-0001 կադաստրային ծածկագրով 0.1516 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 112.56 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը (ներքին մակերեսը՝ 88.52 քմ, կառուցված՝ 2013 թվականին), 156.31 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը (ներքին մակերեսը՝ 125.21 քմ, կառուցված՝ 2013 թվականին), 25.2 քմ ընդհանուր արտաքին մակերեսով հացատունը (ընդհանուր ներքին մակերեսը՝ 15.68 քմ, կառուցված՝ 2007 թվականին) և 1.88 քմ մակերեսով պարիսպը (կառուցված՝ 2007 թվականին) ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝
    բնակելի տան 1-ին հարկի համար՝ 112.56x10000x0.0874=98377 (իննսունութ հազար երեք հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ.
    բնակելի տան 2-րդ հարկի համար՝ 156.31x10000x0.0874=136615 (հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ.
    հացատան համար՝ 25.2x6000x0.0874=13215 (տասներեք հազար երկու հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ.
    պարսպի համար՝ 1.88x6000x0.0874=986 (ինը հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ.
    ընդամենը՝ 249193 (երկու հարյուր քառասունինը հազար հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ։
  3. Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
  4. Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023A3SV8L):
  5. Հատկացման չափից մինչև քսան տոկոս ավել օգտագործվող 0.0006 հա հողամասի նկատմամբ (փաստացի օգտագործվող մակերեսը՝ 0.1516 հա, գրանցված մակերեսը՝ 0.156 հա), որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ճանաչել սույն որոշման 1-ին կետում նշված անձանց սեփականությունը։
  6. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
  7. Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վարդենիկ բնակավայր, 19-րդ փողոց, թիվ 25 հասցեն։
  8. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner