2024 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ, ԱԼԱՇԿԵՐՏԻ, ՉԱՐԵՆՑԻ, ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ, ՆԵՐՍԻՍՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՄԱՅԹԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ԲԱՐՁՐԱՑՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՎ ԱՐԾՎԱՆԻՍՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ՄՏՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՔԱՐԵ ՍԱԼԻԿՆԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ | Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջեից հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)՝ համայնքի ավագանին որոշում է.
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Դավիթ Անհաղթի, Ալաշկերտի, Չարենցի, Մխիթար Հերացու, Ներսիսյան փողոցների երկկողմանի մայթերի, ինչպես նաև Մարտունի քաղաքի գերեզմանոց բարձրացող ճանապարհի և Արծվանիստ բնակավայրի գերեզմանոց մտնող ճանապարհի քարե սալիկներով կառուցման ծրագիրը։
- Սուբվենցիա ստանալու նպատակով գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել ծրագրի ֆինանսավորման հայտը:
- Սահմանել, որ ծրագրի իրականացման համար 2025 թվականին բավարար ֆինանսական միջոցներ կնախատեսվեն ծրագիրն իրականացնելու և համայնքի կողմից համաֆինանսավորումն ապահովելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
|
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
| | | Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
| | |