Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Շավարշ Գալստյանի 2025 թվականի նոյեմբերի 5-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի բնակիչ Վիգեն Կամոյի Ալավերդյանը (ծնված՝ 01.01.1992 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված MERCEDES-BENZ E 500 մակնիշի 2003 թվականի արտադրության 72 PP 077 համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 05.11.2025 թվականի դրությամբ կազմում են 960094 (ինը հարյուր վաթսուն հազար իննսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 772500 (յոթ հարյուր յոթանասուներկու հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 187594 (հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր իննսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Վիգեն Կամոյի Ալավերդյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․
- Վիգեն Կամոյի Ալավերդյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 12:15-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Սույն որոշման մասին ծանուցել Վիգեն Կամոյի Ալավերդյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Երանոս բնակավայր, 4-րդ փողոց, թիվ 9):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|