Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1631-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2024 թվականի N 1631-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՄԱՆՈՒԿ ՍԱՐԳՍԻ ԿԱՐԵՅԱՆԻՆ ԻՐ ԵՂԲԱՅՐ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍԻ ԿԱՐԵՅԱՆԻ ՊԱՏՐՈՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության» պահանջը, Գևորգ Սարգսի Կարեյանի 10.10.2024 թվականի  դիմումը, Մարտունու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի 14.10.2024 թվականի թիվ 09 արձանագրությունը և նկատի ունենալով, որ Գևորգ Սարգսյանն ունի առողջական խնդիրներ և հանդիսանում է 2-րդ խմբի անժամկետ հաշմանդամ և ի վիճակի չէ ինքնուրույն իրականացնելու իր իրավունքներն ու պարտականությունները՝ որոշում եմ․

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակիչ Մանուկ Սարգսի Կարեյանին (ծնված՝ 18․03․1959 թվականին) նշանակել իր եղբայր Գևորգ Սարգսի Կարեյանի (ծնված՝ 13․04․1960 թվականին)  պատրոն՝ նրան իրավունք վերապահելով Գևորգ Սարգսի Կարեյանի անունից և շահերից ելնելով նրա համաձայնությամբ կնքելու բոլոր անհրաժեշտ գործարքները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner