Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» №912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի №1023-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի №173-Ա որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Արտուր Դերենիկի Ավագյանի 21.11.2024 թվականի №8413-Ք դիմումը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի 48-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող, Սվետլանա Վանոյի Ավագյանին (ծնված՝ 00.00.1948 թվականին) և Արտուր Դերենիկի Ավագյանին (ծնված՝ 10.12.1972 թվականին) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 05-013-0102-0001 կադաստրային ծածկագրով 0.174 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 20.9 քմ արտաքին մակերեսով նկուղը (ներքին մակերեսը՝ 12.75 քմ, կառուցված՝ 2005 թվականին), 95.0 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը (ներքին մակերեսը՝ 70.5 քմ, կառուցված՝ 2005 թվականին) և 14.34 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբը կամ աստիճանահարթակը (կառուցված՝ 2005 թվականին) ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝
նկուղի համար՝ 20.9x10000x0.1028=21485 (քսանմեկ հազար չորս հարյուր ութսունհինգ) ՀՀ դրամ. բնակելի տան համար՝ 95.0x10000x0.1028=97660 (իննսունյոթ հազար վեց հարյուր վաթսուն) ՀՀ դրամ. բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի համար՝ 14.34x10000x0.1028=14742 (տասնչորս հազար յոթ հարյուր քառասուներկու) ՀՀ դրամ. ընդամենը՝ 133887 (հարյուր երեսուներեք հազար ութ հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
- Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023PMSHUW):
- Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
- Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Աստղաձոր բնակավայր, 48-րդ փողոց, թիվ 1 հասցեն։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|