Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Շավարշ Գալստյանի 2025 թվականի նոյեմբերի 3-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի բնակիչ Ալիսա Ռազմիկի Ավետիսյանը (ծնված՝ 27.11.1970 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված TOYOTA 4 RUNNER 4.0 մակնիշի 2003 թվականի արտադրության 96 PP 996 համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 03.11.2025 թվականի դրությամբ կազմում են 650739 (վեց հարյուր հիսուն հազար յոթ հարյուր երեսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 521196 (հինգ հարյուր քսանմեկ հազար մեկ հարյուր իննսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 129543 (մեկ հարյուր քսանինը հազար հինգ հարյուր քառասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Ալիսա Ռազմիկի Ավետիսյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․ 
- Ալիսա Ռազմիկի Ավետիսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 10:15-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
 
-  Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։ 
 
- Սույն որոշման մասին ծանուցել Ալիսա Ռազմիկի Ավետիսյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ձորագյուղ բնակավայր, 1-ին փողոց, թիվ 32):
 
-  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
  |