Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 29.02.2024 թվականի թիվ 50-Ա որոշումը՝ որոշում եմ.
1. 05-082-0061-0016 կադաստրային ծածկագրով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, գյուղ Վաղաշեն, 1-ին փողոց, թիվ 3 հասցեում գտնվող համայնքային սեփականության հանդիսացող անշարժ գույքը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0.2491 հա մակերեսով հողամասն (հիմք՝ 28-ը նոյեմբերի 2013 թվականի N 23072024-05-0037 վկայական) անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Վաղաշենի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2.Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե կատարելու գույքի անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: