Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» №912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի №1023-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 30-ի №6-Ա որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Անդրանիկ Գառնիկի Հովհաննիսյանի 17.12.2024 թվականի №9411-Ք դիմումը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Կոմիտասի փողոց, 8-րդ նրբանցք, թիվ 12 հասցեում գտնվող, Անդրանիկ Գառնիկի Հովհաննիսյանին (ծնված՝ 26.03.1971 թվականին) և Ելենա Ռազմիկի Հովհաննիսյանին (ծնված՝ 29.01.1973 թվականին) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 05-003-0055-0012 կադաստրային ծածկագրով 0.1061 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 63.27 քմ արտաքին մակերեսով նկուղը (ներքին մակերեսը՝ 41.6 քմ, կառուցված՝ 2001 թվականին), 1.5 քմ մակերեսով նկուղի բաց պատշգամբը կամ աստիճանահարթակը (կառուցված՝ 2001 թվականին), 208.27 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը (ներքին մակերեսը՝ 160.72 քմ, կառուցված՝ 2001 թվականին), 26.1 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբը կամ աստիճանահարթակը (կառուցված՝ 2001 թվականին), 45.24 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը (ներքին մակերեսը՝ 35.0 քմ, կառուցված՝ 2001 թվականին) և 12.0 քմ մակերեսով պարիսպը (կառուցված՝ 2001 թվականին) ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝
նկուղի համար՝ 63.27x10000x0.1422=89970 (ութսունինը հազար ինը հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ. նկուղի բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի համար՝ 1.5x10000x0.1422=2133 (երկու հազար հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ. բնակելի տան համար՝ 208.27x10000x0.1422=296160 (երկու հարյուր իննսունվեց հազար հարյուր վաթսուն) ՀՀ դրամ. բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի համար՝ 26.1x10000x0.1422=37114 (երեսունյոթ հազար հարյուր տասնչորս) ՀՀ դրամ. անասնաշենքի համար՝ 45.24x10000x0.1422=64331 (վաթսունչորս հազար երեք հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ. պարսպի համար՝ 12.0x10000x0.1422=17064 (տասնյոթ հազար վաթսունչորս) ՀՀ դրամ. ընդամենը՝ 506772 (հինգ հարյուր վեց հազար յոթ հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
- Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023RPQWFL):
- Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
- Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, քաղաք Մարտունի, Կոմիտասի փողոց, 8-րդ նրբանցք, թիվ 12 հասցեն։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|