Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Շավարշ Գալստյանի 2025 թվականի նոյեմբերի 3-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Այգեստան գյուղի բնակիչ Վարդ Խաչատուրի Մանուկյանը (ծնված՝ 25.05.1969 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված LEXUS RX 330 մակնիշի 2003 թվականի արտադրության 17 LU 435 համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 03.11.2025 թվականի դրությամբ կազմում են 1241629 (մեկ միլիոն երկու հարյուր քառասունմեկ հազար վեց հարյուր քսանինը) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 917400 (ինը հարյուր տասնյոթ հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 324229 (երեք հարյուր քսանչորս հազար երկու հարյուր քսանինը) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Վարդ Մանուկյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․ 
- Վարդ Խաչատուրի Մանուկյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 12:45-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
 
-  Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։ 
 
- Սույն որոշման մասին ծանուցել Վարդ Խաչատուրի Մանուկյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Այգեստան գյուղ):
 
-  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
  |