|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
07 նոյեմբերի 2025 թվականի N 1196-Ա |
ԳԵՂԱՆՈՒՇ ՍՈՒՐԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԻՐ ԵՂԲՈՐ՝ ՀՈՎԻԿ ՍՈՒՐԻԿԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության» պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 07․11․2025 թվականի արձանագրությունը և ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի N ԳԴ/0273/02/25 քաղաքացիական գործով կայացրած վճիռը Հովիկ Սուրիկի Մովսիսյանին անգործունակ ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ Գեղանուշ Սուրիկի Հովհաննիսյանը բնակվում է իր եղբոր՝ Հովիկ Սուրիկի Մովսիսյանի հետ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մատունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրում և հիմք ընդունելով Գեղանուշ Սուրիկի Հովհաննիսյանի դիմումը՝ որոշում եմ․
- Բավարարել Գեղանուշ Սուրիկի Հովհաննիսյանի խնդրանքը և նրան ճանաչել իր եղբոր՝ Հովիկ Սուրիկի Մովսիսյանի (ծնված` 26.08.1962 թվականին,անձնագիր՝ AT 0391643, տրված 19․02․2020 թվականին, 043-ի կողմից) խնամակալ, նրան իրավունք վերապահելով Հովիկ Սուրիկի Մովսիսյանի անունից և նրա շահերից ելնելով կնքելու բոլոր անհրաժեշտ գործարքները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|