|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հոկտեմբերի 2025 թվականի N 1099-Ա |
ԱԶԻԶ ԳԱԳԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-61-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 54 արձանագրությունը՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի բնակիչ Ազիզ Գագիկի Ղազարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի գանձել 642818 (վեց հարյուր քառասուներկու հազար ութ հարյուր տասնութ) Հայաստանի Հանրապետության դրամ որպես սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքերի գույքահարկի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային ամբողջ պարտավորության գումար, որից 461700 (չորս հարյուր վաթսունմեկ հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամը գանձել 900145002508 հաշվեհամարին, իսկ 181118 (հարյուր ութսունմեկ հազար հարյուր տասնութ) Հայաստանի Հանրապետության դրամը՝ 900145117033 հաշվեհամարին։
- Հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում։
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մարտունի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի մասին Ազիզ Գագիկի Ղազարյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|