|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 փետրվարի 2025 թվականի N 23-Ա |
«ԼԻՃՔ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԻՃՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԼԻՃՔ ԱԾԽԱԹԹՎԱՅԻՆ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի №1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը, «Լիճք հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի կողմից Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող Լիճք ածխաթթվային հանքային ջրերի գործարանի կառուցման և արտադրության աշխատանքների իրականացման վերաբերյալ 1-ին հանրային քննարկման 24.01.2025 թվականի արձանագրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
- Նախնական համաձայնություն տալ «Լիճք հանքային ջրերի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական տարածքի Ա-6 թաղամասի 23-րդ փողոցի թիվ 1/2 հասցեում նախատեսվող Լիճք ածխաթթվային հանքային ջրերի գործարանի կառուցման և արտադրության աշխատանքների իրականացման ծրագրին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -19 ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|