|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 դեկտեմբերի 2024 թվականի N 2193-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ԶՈԼԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 25-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 44/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐՏԻՆ ՍՈՒՐԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ՄԵՀՐԻ ԳԱՌՆԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Մարտին Սուրենի Խաչատրյանի դիմումը՝ որոշում եմ․
- Վերականգնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 25-րդ փողոց, թիվ 44/1 հասցեում գտնվող շինությունների նկատմամբ Մարտին Սուրենի Խաչատրյանի (ծնված՝ 04․03.1968 թվականին) և Մեհրի Գառնիկի Խաչատրյանի (ծնված՝ 23․12.1973 թվականին) շինությունների սպասարկման համար անհրաժեշտ 05-034-0096-0011 կադաստրային ծածկագրով 0,1352 հա մակերեսով փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 70․16 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1993 թվականին) և 12․91 քմ մակերեսով հացատան (կառուցված՝ 1993 թվականին) գույքային իրավունքները (տնամերձ հողամասի հատկացումը 0,38 հա):
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Անշարժ գույքերին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 25-րդ փողոց, թիվ 44/1 հասցեն:
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|