Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» №912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի №1023-Ն որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Վազգեն Արարատի Մելիքսեթյանի 17.02.2025 թվականի №1160-Ք դիմումը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի Ա թաղամասի 1-ին փողոց, թիվ 72/2 հասցեում գտնվող, Վազգեն Արարատի Մելիքսեթյանին (ծնված՝ 06.01.1964 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-087-0078-0049 կադաստրային ծածկագրով 0.167135 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 20.7 քմ արտաքին մակերեսով կիսանկուղը (ներքին մակերեսը՝ 12.5 քմ, կառուցված՝ 2003 թվականին), 7.19 քմ մակերեսով աստիճանները (կառուցված՝ 2005 թվականին), 131.3 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը (ներքին մակերեսը՝ 99.89 քմ, կառուցված՝ 2003 թվականին), 131.3 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը (ներքին մակերեսը՝ 102.31 քմ, կառուցված՝ 2005 թվականին), 16.94 քմ մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի բաց պատշգամբը (կառուցված՝ 2005 թվականին), 20.4 քմ արտաքին մակերեսով հացատունը (ներքին մակերեսը՝ 14.16 քմ, կառուցված՝ 2003 թվականին) և 33.7 քմ արտաքին մակերեսով անասնագոմը (ներքին մակերեսը՝ 27.27 քմ, կառուցված՝ 2003 թվականին) ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝
կիսանկուղի համար՝ 20.7x10000x0.1028=21280 (քսանմեկ հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամ. աստիճանների համար՝ 7.19x10000x0.1028=7392 (յոթ հազար երեք հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ. բնակելի տան 1-ին հարկի համար՝ 131.3x10000x0.1028=134976 (հարյուր երեսունչորս հազար ինը հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ. բնակելի տան 2-րդ հարկի համար՝ 131.3x10000x0.1028=134976 (հարյուր երեսունչորս հազար ինը հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ. բնակելի տան 2-րդ հարկի բաց պատշգամբի համար՝ 16.94x10000x0.1028=17414 (տասնյոթ հազար չորս հարյուր տասնչորս) ՀՀ դրամ. հացատան համար՝ 20.4x6000x0.1028=12583 (տասներկու հազար հինգ հարյուր ութսուներեք) ՀՀ դրամ. անասնաշենքի համար՝ 33.7x6000x0.1028=20786 (քսան հազար յոթ հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ. ընդամենը՝ 349407 (երեք հարյուր քառասունինը հազար չորս հարյուր յոթ) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
- Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված սեփականության իրավունքի պետական գրանցման №22042016-05-0021 վկայականը:
- Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
- Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վերին Գետաշեն բնակավայր, Ա թաղամաս, 1-ին փողոց, թիվ 72/2 հասցեն։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|