Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Շավարշ Գալստյանի 2025 թվականի նոյեմբերի 3-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ձորագյուղ բնակավայր բնակիչ Արսեն Գագիկի Հովհաննիսյանը (ծնված՝ 28.08.1995 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված MERCEDES-BENZ  S 550 L մակնիշի 2006 թվականի արտադրության 63 MM 001 համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 03.11.2025 թվականի դրությամբ կազմում են 2118363 (երկու միլիոն մեկ հարյուր տասնութ հազար երեք հարյուր վաթսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 1654560 (մեկ միլիոն վեց հարյուր հիսունչորս հազար հինգ հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 463803 (չորս հարյուր վաթսուներեք հազար ութ հարյուր երեք) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Վարդ Մանուկյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․ 
- Արսեն Գագիկի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 10:45-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։ 
 
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։ 
 
- Սույն որոշման մասին ծանուցել Արսեն Գագիկի Հովհաննիսյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ձորագյուղ բնակավայր, 10-րդ փողոց, թիվ 157): 
 
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
  |