Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 395
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1143-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 նոյեմբերի 2025 թվականի N 1143-Ա

ՍՈՒԶԱՆՆԱ ՌԱՖԻԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Շավարշ Գալստյանի 2025 թվականի նոյեմբերի 3-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի բնակիչ Սուզաննա Ռաֆիկի Մանուկյանը (ծնված՝ 02.03.1977 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված BMW X5 4.4 I մակնիշի 2001 թվականի արտադրության 13 OL 010 համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 03.11.2025 թվականի դրությամբ կազմում են 2051221 (երկու միլիոն  հիսունմեկ հազար երկու հարյուր քսանմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 1534500 (մեկ միլիոն հինգ հարյուր երեսոնչորս հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 516721 (հինգ հարյուր տասնվեց հազար յոթ հարյուր քսանմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Սուզաննա Մանուկյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․

  1. Սուզաննա Ռաֆիկի Մանուկյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 12:30-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
  2. Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
  3. Սույն որոշման մասին ծանուցել Սուզաննա Ռաֆիկի Մանուկյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ծակքար բնակավայր, 15-րդ փողոց, թիվ 19):
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner