Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ որոշում եմ․
1.«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի 5-րդ փողոց, թիվ 104 հասցեում գտնվող սիլոսի խրամատներին և անասնաշենքին սպասարկման տարածք հատկացնելու մասին » №173-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի «0.7547» թիվը փոխել «0.7200» թվով,
2)որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 7200քմ x 514.8=3706560 (երեք միլիոն յոթ հարյուր վեց հազար հինգ հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։