|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հոկտեմբերի 2025 թվականի N 1085-Ա |
ԷԴՎԱՐԴ ՍԱՐԻԲԵԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովի 14.10.2025 թվականի թիվ 51 արձանագրությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված, Մարտունու համայնքապետարանում իրականացված վարչական վարույթի ընթացքում բացահայտված գործի բոլոր հանգամանքները, հաստատված համարելով, որ Էդվարդ Հարությունյանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքի 1541 -րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախատում, այն է՝ կառուցապատումը չի ավարտել քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետում՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, քաղաք Մարտունի, Երևանյան փողոց, թիվ 127 հասցեում շինարարություն իրականացնելու համար տրված շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետում շինարարությունը չավարտելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Էդվարդ Հարությունյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք շինարարության նախահաշվային փաստաթղթերով նախատեսված գումարի երեք տոկոսի չափով, որը կազմում է 128952 (հարյուր քսանութ հազար ինը հարյուր հիսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ:
- Էդվարդ Հարությունյանին՝ 128952 (հարյուր քսանութ հազար ինը հարյուր հիսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանքը 15-օրյա ժամկետում վճարել Մարտունու համայնքապետարանի 900145101169 հաշվի համարին:
- Մարտունու համայնքապետարան աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ վարչական տույժը վճարելուց հետո քաղաքացուն տրամադրել շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման փաստաթղթերը։
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արտյոմ Քոչարյանի, քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող Կամո Դավթյանի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդվարդ Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|