Այսօր: Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 55
 

Զեկ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 30-ի ութերորդ նստաշրջանի երրորդ հերթական նիստի օրակարգը՝
    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին.
    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչներին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից շինություններ կառուցելու համաձայնություն տալու մասին.
    3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի 05-003-0957-0001 կադաստրային ծածկագրով համայնքային նշանակության փողոցին հասցե տրամադրելու մասին.
    4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի 05-013-0622-0001 կադաստրային ծածկագրով համայնքային նշանակության փողոցին հասցե տրամադրելու մասին.
    5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչ Հուսիկ Յուրդաբեկի Էլոյանին սեփականության իրավունքով պատկանող 05-003-0319-0266 կադաստրային ծածկագրով 0.38 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
    6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-066-0501-0157 կադաստրային ծածկագրով 1.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-085-0310-0005 կադաստրային ծածկագրով 0.2 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.3 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի բնակիչ Լևոն Սպարտակի Զաքարյանի գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողում առկա թվով 15 բարդի տեսակի ծառերը հատելու համաձայնություն տալու մասին.
    11) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում խմելու ջրի ջրահավաք ավազանի կառուցման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին.
    12) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Նարեկացու փողոցի մայթերի կառուցում քարե սալիկներով ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին.
    13) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի՝ միջպետական ավտոճանապարհից մինչև Մյասնիկյան փողոցի խաչմերուկ հատվածում կապիտալ վերանորոգման, լուսավորության ցանցի կառուցման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին.
    14) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Վարդենիկի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին.
    15) Մարտունի համայնքի հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններին վերջին զանգի կապակցությամբ, ինչպես նաև Մարտունու պետական բժշկական քոլեջին և Մարտունու տարածաշրջանային պետական քոլեջին ընթացիկ դրամաշնորհ հատկացնելու մասին.
    16) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի բնակիչ Հակոբ Աշոտի Ենոքյանի համար փոխադրամիջոցի հարկի գծով արտոնություն սահմանելու մասին.
    17) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 79-060-կմ 80+590-կմ հատվածի ժայռային բնահողերում իրականացված աշխատանքներում առաջացած հողագրունտից որոշակի քանակություն «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ին տրամադրելուն համաձայնություն տալու մասին.
    18) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Վարդենիկի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին
    19) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի չորրորդ հերթական նիստի օրը սահմանելու մասին։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner