Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 199
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 221-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 փետրվարի 2025 թվականի N 221-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ՁՈՐԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 9-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 32 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՆԶԵԼ ԳՅՈՒԼԱԲԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԹԱՌԼԱՆ ՆՈՒՌՈՅԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ՀԵՆԶԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԱՐՄԻՆԵ ՀԵՆԶԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ՀԵՆԶԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՌՈՒԶԱՆ ՀԵՆԶԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 26․12․2002 թվականի թիվ ՀՕ-510-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, նկատի ունենալով որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 31.12.1998 թ. N-867 որոշմամբ հաստատված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգի» 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. №2387-Ն որոշման 48-րդ կետը, Հենզել, Թառլան, Նարինե, Արմինե, Արմեն և Ռուզան Սարգսյանների դիմումը՝ որոշում եմ․

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ձորագյուղ բնակավայր, 9-րդ փողոց, թիվ 32 հասցեում գտնվող Հենզել Գյուլաբի Սարգսյանին (ծնված՝ 02․01.1953 թվականին), Թառլան Նուռոյի Սարգսյանին (ծնված՝ 10․09.1956 թվականին), Նարինե Հենզելի Սարգսյանին (ծնված՝ 18․07.1977 թվականին), Արմինե Հենզելի Սարգսյանին (ծնված՝ 14․08.1979 թվականին), Արմեն Հենզելի Սարգսյանին (ծնված՝ 19․09.1980 թվականին) և Ռուզան Հենզելի Սարգսյանին (ծնված՝ 26․12.1986 թվականին) հատկացված 05-060-0076-0030 կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման 0,37618 հա հողատարածքի նկատմամբ ճանաչել Հենզել Գյուլաբի Սարգսյանի, Թառլան Նուռոյի Սարգսյանի, Նարինե Հենզելի Սարգսյանի, Արմինե Հենզելի Սարգսյանի, Արմեն Հենզելի Սարգսյանի և Ռուզան Հենզելի Սարգսյանի սեփականության իրավունքը։
  2. Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
  3. Հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ձորագյուղ բնակավայր, 9-րդ փողոց, թիվ 32 հասցեն։
  4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner