Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է․
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Գեղհովիտ բնակավայրի 7-րդ փողոցի 15/2 գազատար խողովակաշարը (հիմք՝ սեփականության իրավունքի գրանցման վկայական №14112025-05-0029, գազատար d=57 մմ 140.17 մ, 27 հատ սահուն հենարան d=57 մմ, h=5.0 10.0 մ, ստորգետնյա գազատար d=57 մմ 29.62 մ, պողպատե պատյան d=108 մմ, գազատար d=159 մմ 13.77 մ, 2 հատ սահուն հենարան, 10329562 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Մարտունու ԳԳՄ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու համար:
- Առաջարկել Մարտունի համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող իրավական ձևակերպումները։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|