Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» №912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի №1023-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 20.12.2024 թվականի №194-Ա որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Արմեն Սոկրատի Գասպարյանի 10.12.2024 թվականի №9145-Ք դիմումը՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Վանքի թաղամասի 1-ին փողոց, թիվ 17 հասցեում գտնվող, Արմեն Սոկրատի Գասպարյանին (ծնված՝ 31.10.1987 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-066-0141-0016 կադաստրային ծածկագրով 0.1583 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 37.82 քմ արտաքին մակերեսով նկուղը (ներքին մակերեսը՝ 21.78 քմ, կառուցված՝ 2012 թվականին), 40.7 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը (ներքին մակերեսը՝ 31.06 քմ, կառուցված՝ 2012 թվականին), 20.25 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբը կամ աստիճանահարթակը (կառուցված՝ 2012 թվականին), 80.0 քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը (ընդհանուր ներքին մակերեսը՝ 59.94 քմ, կառուցված՝ 2018 թվականին), ինքնակամ փակված 3 և բացված 2 լուսամուտները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝
նկուղի համար՝ 37.82x10000x0.1028=38879 (երեսունութ հազար ութ հարյուր յոթանասունինը) ՀՀ դրամ. բնակելի տան 1-ին հարկի համար՝ 40.7x10000x0.1028=41840 (քառասունմեկ հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ. բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի համար՝ 20.25x10000x0.1028=20817 (քսան հազար ութ հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ. ավտոտնակի համար՝ 80.0x6000x0.1028=49344 (քառասունինը հազար երեք հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ. ինքնակամ փակված 3 և բացված 2 լուսամուտների համար՝ 5x10000x0.1028=5140 (հինգ հազար հարյուր քառասուն) ՀՀ դրամ. ընդամենը՝ 156020 (հարյուր հիսունվեց հազար քսան) ՀՀ դրամ։
- Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
- Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023WA9KZP):
- Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
- Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Վանքի թաղամաս, 1-ին փողոց, թիվ 17 հասցեն։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|