Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2196-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2024 թվականի N 2196-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ԼԻՃՔ ԲՆԱԿԱՎԱՅՐ, Ա-3 ԹԱՂԱՄԱՍ, 12-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹԱՄԱՐԱ ՀՐԱՉԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, ԱՐԱՔՍԻ ՄԻՍԱԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, ՌԱԶՄԻԿ ՀՐԱՉԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, ԱՆՆԱ ՄԻՀՐԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՆԳԻՆ ՌԱԶՄԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն  օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Թամարա Հրաչիկի Մարգարյանի դիմումը՝ որոշում եմ․

  1. Վերականգնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Լիճք բնակավայր, Ա-3 թաղամաս, 12-րդ  փողոց,  թիվ 4 հասցեում գտնվող շինությունների նկատմամբ Արաքսի Միասակի Մարգարյանի (ծնված՝ 06․03.1930 թվականին), Թամարա Հրաչիկի  Մարգարյանի (ծնված՝ 24․06.1954 թվականին), Ռազմիկ Հրաչիկի  Մարգարյանի (ծնված՝ 26․05.1970 թվականին), Աննա Միհրանի Մարգարյանի (ծնված՝ 24․04.1975 թվականին) և Անգին Ռազմիկի Մարգարյանի (ծնված՝ 24․07.1994 թվականին) շինությունների սպասարկման համար անհրաժեշտ 05-039-0055-0016 կադաստրային ծածկագրով 0,7534 հա մակերեսով փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 83,93 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1961 թվականին), 39,08 քմ մակերեսով նկուղի (կառուցված՝ 1961 թվականին) , 7,5 քմ մակերեսով բնակելի տան բաց պատշգամբի կամ աստիճանահարթակի (կառուցված՝ 1961 թվականին) և 25․72 քմ մակերեսով հացատան (կառուցված՝ 1961 թվականին) գույքային իրավունքները (ընդհանուր հողամասի հատկացումը 1,58 հա):
  2. Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
  3. Անշարժ գույքերին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Լիճք բնակավայր, Ա- 3 թաղամաս, 12-րդ փողոց,  թիվ 4 հասցեն:
  4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner