|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հուլիսի 2025 թվականի N 776-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ԶՈԼԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 27-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 18/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՉԱՓԻՑ ՄԻՆՉԵՎ 20 ՏՈԿՈՍ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ՏԵԼՄԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ տնամերձ հողամասի հատկացված չափից ավել օգտագործվող հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի N-867 որոշմամբ հաստատված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգի» 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի №2387-Ն որոշման 48-րդ կետը, Գագիկ Տելմանի Հայրապետյանի դիմումը՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 27-րդ փողոց, թիվ 18/1 հասցեում գտնվող Գագիկ Տելմանի Հայրապետյանին (ծնված՝ 20.03.1968 թվականին) հատկացված 05-034-0034-0003 կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման 0,1565 հա տնամերձ հողատարածքի և տնամերձ հողամասի հատկացման չափից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 0,0065 հա հողամասի նկատմամբ ճանաչել Գագիկ Տելմանի Հայրապետյանի սեփականության իրավունքը (տնամերձ հողամասի հատկացումը 0,15 հա):
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 27-րդ փողոց, թիվ 18/1 հասցեն։
- Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|