Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ Շավարշ Գալստյանի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Կարինե Վրեժի Հակոբյանը (ծնված՝ 29.04.1973 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված MERCEDES-BENZ S 500 մակնիշի 1994 թվականի արտադրության 35 FG 205 համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը, որի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 30.10.2025 թվականի դրությամբ կազմում են 1701374 (մեկ միլիոն յոթ հարյուր մեկ հազար երեք հարյուր յոթանասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 1320000 (մեկ միլիոն երեք հարյուր քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 381374 (երեք հարյուր ութսունմեկ հազար երեք հարյուր յոթանասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Կարինե Վրեժի Հակոբյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․
- Կարինե Վրեժի Հակոբյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 12:00-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Սույն որոշման մասին ծանուցել Կարինե Վրեժի Հակոբյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 7-րդ փողոց, թիվ 19):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|