|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 սեպտեմբերի 2024 թվականի N 1505-Ա |
«ԿԱՌՈՒՑՈՂ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՊԵՐԱՏԻՎԻՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ՔԱՂԱՔ ՄԱՐՏՈՒՆԻ, ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 28 ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 21․12․2023 թվականի N 262-Ն որոշումը՝ որոշում եմ․
- «Կառուցող» արտադրական կոպերատիվին տալ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, քաղաք Մարտունի, Կամոյի փողոց, թիվ 28 հասցեում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 2024 թվականի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների համար (թույլտվությունը կցվում է)։
- «Կառուցող» արտադրական կոպերատիվի տնօրենին՝ Մարտունու համայնքապետարանի 900145101060 հաշվի համարին վճարել 16000 (տասնվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|