Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 324
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 138-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2025 թվականի N 138-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՍՄԲԱՏ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԻԿՆԵՐ ԿԱՐԵՆ ՍԱՄՎԵԼԻ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ, ԷԼԵՆ ԱՐՍԵՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԵՎ ԾՈՎԻՆԱՐԻ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏ ԳՐԻԳՈՐ ՍԱՍՈՒՆԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. 2025 թվականի բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությանը մասնակցած և 2-րդ տեղը զբաղեցրած՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Սմբատ Մհերյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզիկներ Կարեն Սամվելի Զախարյանին և Էլեն Արսենի Բարսեղյանին Մարտունի համայնքի 2025 թվականի բյուջեից տրամադրել 100000-ական (հարյուր հազարական) ՀՀ դրամ։
  2. Բուլղարիայի Հանրապետության Վառնա քաղաքում կայացած ազգային երգի միջազգային մրցույթին մասնակցած և 1-ին տեղը զբաղեցրած՝ Ծովինարի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Գրիգոր Սասունի Մինասյանին Մարտունի համայնքի 2025 թվականի բյուջեից տրամադրել 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։
  3. Նկատի ունենալով, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անձինք անչափահաս են, գումարները տրամադրել նրանց ծնողներին՝ Կարեն Սամվելի Զախարյանի հայր Սամվել Բաբկենի Զախարյանին, Էլեն Արսենի Բարսեղյանի հայր Արսեն Մխիթարի Բարսեղյանին և Գրիգոր Սասունի Մինասյանի հայր Սասուն Գրիգորի Մինասյանին։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ -17

ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ

ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner