Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ որոշում եմ.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մարտունու մանկական արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաներին՝ Լուիզա և Դիանա Արտուշի Սարգսյաններին, Նարե և Նելլի Արմենի Պողոսյաններին, Լիլիթ և Սևակ Արմանի Մնացականյաններին, Նարե և Հասմիկ Վարդանի Մհերյաններին, Էլեն և Աշոտ Վարդանի Մհերյաններին, Ալեն և Արեգ Նարեկի Մելոյաններին, Միլենա և Մանաս Հրայրի Մանուկյաններին, Լուսի և Սոֆի Սարմենի Հունանյաններին, Մարի և Նարե Լևոնի Հոխիկյաններին, Եվա և Վիկա Նվերի Հարությունյաններին, Կատրինա և Տիգրան Կարոյի Հակոբյաններին, Թագուհի և Անի Տիգրանի Գրիգորյաններին, Արինա և Կարինա Արկադիի Գասպարյաններին, Նարե և Մանե Դավիթի Անտոնյաններին, Սուքիաս Կարենի Սամվելյանին, Միլենա Մուշեղի Գևորգյանին, Սուրեն Գևորգի Գասպարյանին և Զոյա Արտյոմի Հակոբյանին ծնողական վարձավճարի զեղչ տրամադրելու մասին» №181-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրից հանել «Սուքիաս Կարենի Սամվելյանին,» և «և Զոյա Արտյոմի Հակոբյանին» բառերը. 2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «2.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մարտունու մանկական արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաներ Սուրեն Գևորգի Գասպարյանին 50%-ով ազատել 2025 թվականի ուսումնական տարվա ծնողական վարձավճարից՝ հաշվի առնելով, որ նա ունի հաշմանդամություն, Միլենա Մուշեղի Գևորգյանին 50%-ով ազատել 2025 թվականի ուսումնական տարվա ծնողական վարձավճարից՝ հաշվի առնելով, որ նա միակողմանի ծնողազուրկ է։»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|