ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ, ԾԱԿՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ, 3-ՐԴ ՓՈՂՈՑ, 3-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ, ԹԻՎ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՉԱՓԻՑ ՄԻՆՉԵՎ 20 ՏՈԿՈՍ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՎԻԿ ՄԱՆՈՒԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ տնամերձ հողամասի հատկացված չափից ավել օգտագործվող հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի N-867 որոշմամբ հաստատված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգի» 5-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի №2387-Ն որոշման 48-րդ կետը և Հովիկ Հովհաննիսյանի դիմումը՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ծակքար բնակավայր, 3-րդ փողոց, 3-րդ փակուղի, թիվ 2 հասցեում գտնվող Հովիկ Մանուկի Հովհաննիսյանին (ծնված՝ 24.05.1966 թվականին) հատկացված 05-045-0014-0134 կադաստրային ծածկագրով բնակելի կառուցապատման 0,25 հա տնամերձ հողատարածքի և հատկացման չափից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 0,01446 հա հողամասի նկատմամբ ճանաչել Հովիկ Մանուկի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը (տնամերձ հողամասի հատկացումը 0,25 հա, փաստացի օգտագործում է 0.26446 հա տնամերձ հողամաս):
- Հողամասի վրա առկա են 289․2 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություններ (կառուցված՝ 2012 և 2020 թվականներին)։
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ծակքար բնակավայր, 3-րդ փողոց, 3-րդ փակուղի, թիվ 2 հասցեն։
- Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|