Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 357
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 302-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2025 թվականի N 302-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՉԱՓԻՑ ՄԻՆՉԵՎ 20 ՏՈԿՈՍ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԴԱՆ ԳԱՌՆԻԿԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ, ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ, ԱԼՎԱՐԴ ՎԱՐԴԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԵՎ ՍԻԼՎԱ ԱԶԻԶԲԵԿԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման 29-րդ կետի պահանջով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Վարդան, Հայկ, Ալվարդ և Սիլվա Գալստյանների դիմումը՝ որոշում եմ․

  1. Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 2/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդան Գառնիկի Գալստյանի (ծնված՝ 08․08․1965 թվականին), Հայկ Վարդանի Գալստյանի (ծնված՝ 16․06․1994 թվականին), Ալվարդ Վարդանի Գալստյանի (ծնված՝ 18․03․1992 թվականին) և Սիլվա  Ազիզբեկի Գալստյանի (ծնված՝ 23․10․1965 թվականին) շինությունների և սպասարկման համար անհրաժեշտ 05-027-0165-0011 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0,0147 հա մակերեսով տնամերձ հողամասի  և դրա վրա օրինական կառուցված 8․35 քմ մակերեսով նկուղի (կառուցված՝ 1995 թվականին), 78,29 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1995 թվականին), 4,65 քմ մակերեսով անասնաշենքի (կառուցված՝ 1995 թվականին) և 14,45 քմ մակերեսով անասնաշենքի (կառուցված՝ 1995 թվականին) սեփականության իրավունքը (տնամերձ հողամասի հատկացումը 0,12 հա, գրանցված ունի 0,11 հա տնամերձ հողամաս):
  2. Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 1-ին փողոց, 1-ին  նրբանցք, թիվ 2/1 հասցեն:
  3. Հատկացված տնամերձ հողամասի չափից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 0,0047 հա բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել որոշման 1-ին կետում նշված անձանց սեփականությունը (տնամերձ հողամասի հատկացումը 0,12 հա, գրանցված ունի  0,11 հա տնամերձ հողամաս):
  4. Սույն որոշումից ծագող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner