29.12.24
Մասնագիտական կրթություն ստացավ Մարտունի համայնքում բնակվող 15 շահառու
|
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը՝ Մարտունու համայնքապետարանի և Art House ուսումնական կենտրոնի հետ համատեղ, իրականացրեց տնտեսական ակտիվացման ծրագիր, որի շրջանակում բազմամսյա մասնագիտական կրթություն ստացավ Մարտունի համայնքում բնակվող 15 շահառու, այդ թվում՝ Արցախից տեղահանվածներ։ Դասընթացներն ավարտած մասնակիցներին, որպես աջակցության մաս, տրամադրվեցին նաև աշխատանքային գործիքներ՝ ըստ մասնագիտությունների (վարսահարդար, մատնահարդար, դիմահարդար)։ Դեկտեմբերի 27-ին Մարտունու համայնքապետարանում տեղի ունեցավ վկայագրերի, գործիքների ու խնամքի միջոցների հանձնման արարողությունը։ Շուտով նման հանդիպում կկայանա նաև խոհարարության, կարուձևի դասընթացների մասնակիցների հետ։ Ծրագրում ...
Մանրամասն |
|
28.12.24
Մարտունի համայնքում ընթանում են ճանապարհների ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութեր)
|
Դեկտեմբերի 27-ից Մարտունի համայնքի տարածքում տեղացած ձյան հետ կապված՝ համայնքում ընթանում են ճանապարհների ձնամաքրման, աղ ու ավազային խառնուրդով մշակման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացնում են «Մարտունի համայնքի թիվ 1 կոմունալ սպասարկում և բարեկարգում» և «Մարտունի համայնքի թիվ 2 կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ները։ Տեսանյութ-1 տեսանյութ-2
|
|
27.12.24
Ամանորյա ցուցադրություն Մարտունու Արվեստի դպրոցում (տեսանյութ)
|
Դեկտեմբերի 24-ին Մարտունու Արվեստի դպրոցում տեղի ունեցավ ամանորյա հրաշալի ցուցադրություն։ Դահլիճի տոնածառը զարդարեցին երեխաներն՝ իրենց իսկ ձեռքով նկարազարդած խաղալիքներով։ Ներկա էին երեխաներն ու ծնողները, Մարտունու համայնքապետարանի ներկայացուցիչներ։ Համայնքապետարանի հովանավորությամբ ամանորյա նվերներ հանձնեց Ձմեռ պապը։ Դիտել տեսանյութը
|
|
26.12.24
Մշտադիտարկում Աստղաձոր և Զոլաքար բնակավայրերում
|
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ մշտադիտարկում անցկացրեց Աստղաձոր և Զոլաքար գյուղերով անցնող մարզային նշանակության ճանապարհի փլվածքների վերականգնման շինհրապարակում, որտեղ արդեն ավարտվում են շինարարական աշխատանքները ՀՀ կառավարության կողմից հատկացված 22 միլիոն 675 հազար դրամ գումարի շրջանակներում։ Մարտունի- Վարդենիկ մարզային նշանակության ավտոճանապարհի՝ Աստղաձոր և Զոլաքար բնակավայրերով անցնող առանձին տեղերում հողային պաստառի փլուզման հետևանքով քանդվել էին մայթերի որոշակի հատվածներ, ու կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում կվտանգվեին նաև ավտոճանապարհի ջրահեռացման համակարգը և ճանապարհի երթևեկելի մասի հողային պաստառը։ ...
Մանրամասն |
|
25.12.24
Ամանորին նվիրված տոնական միջոցառման հրավեր
|
Սիրելի՛ մարտունեցիներ, Մարտունի խոշորացված համայնքի տարածքում գտնվող հարգելի՛ հյուրեր, վաղը` դեկտեմբերի 26-ին՝ ժամը 14:00-ին, Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոնում կկայանա Ամանորին նվիրված տոնական միջոցառում համայնքի կրթամշակութային հաստատությունների սաների մասնակցությամբ: Մուտքն ազատ է: Սիրով սպասում ենք բոլորիդ:
|
|
25.12.24
Գեղհովիտցի երեխաները զարդարեցին Կաղանդի ծառը և մասնակցեցին տոնածառի լույսերի վառման արարողությանը
|
Դեկտեմբերի 24-ին Գեղհովիտ բնակավայրի մշակույթի կենտրոնի սաները ուրախ երգով զարդարեցին Կաղանդի ծառը։ Նոր տարին, Ամանորը կամ Կաղանդը հայոց տոնածիսական համակարգում եղել և մնում է ամենասիրված տոնը։ Ըստ ժողովրդական սովորության Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի կենաց ծառի խորհուրդն ունի։ Այն զարդարում էին չոր մրգերով, ընկույզով, գունավոր թելերով և թելերից պատրաստվսծ խաղալիքներով։ Ավելի ուշ, գյուղի կենտրոնում տեղադրված տոնածառի շուրջ սկսվեց ուրախ երգն ու պարը, Ձմեռ պապի և երեխաների մասնակցությամբ վառվեցին տոնածառի լույսերը։
|
|
25.12.24
Մշտադիտարկում Ծովինար բնակավայրում
|
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ մշտադիտարկում անցկացրեց Ծովինարի մշակույթի տան հարակից տարածքում կառուցվող զբոսայգու շինհրապարակում, որտեղ շինարարական աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծովինարի զբոսայգու կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 19 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է Ծովինարի մշակույթի տան հարակից հրապարակի սալիկապատում, կանաչապատում, ծառատնկում, ցայտաղբյուրի և լուսավորության համակարգի կառուցում, նստարանների տեղադրում։ Նոյեմբերի ...
Մանրամասն |
|
25.12.24
Վառվեցին Վարդենիկ բնակավայրի տոնածառի լույսերը (տեսանյութ)
|
Վարդենիկի բնական, արծաթափայլ եղևնին ամեն տարի ստանձնում է բնակավայրի գլխավոր տոնածառի դերը, զարդարվում ու հիացնում է ամենքին։ Դեկտեմբերի 25-ին, երգ ու պարով վառվեցին Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի տոնածառի լույսերը՝ խնդություն բերելով գյուղի երեխաներին և մեծերին։ Դիտել տեսանյութը
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |