Այսօր: Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.04.25 Դպրոցականների հանդիպումը ռազմական ակադեմիայի բարձրաստիճան զինվորականների հետ
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի բարձրաստիճան զինվորականները հանդիպում են անցկացրել Մարտունի համայնքի ավագ տարիքի դպրոցականների հետ։  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմական իրավունքի և առաջնորդության ամբիոնի պետ Հարություն Մանուկյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի դպրոցների տնօրենների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների և բարձր դասարանների աշակերտների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը, մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության և համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։ Հանդիպման նպատակը աշակերտների շրջանում ռազմական գործի և ... Մանրամասն
19.04.25 Առաջիկայում Սուրբ Հարության տոնն է՝ սբ․ Զատիկը

Մարտունի համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ հավատավոր ժողովուրդ,
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ, Հայ Առաքելական Ս. եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:  Այս տարի, Սուրբ Հարության տոնին նախընթաց՝ ապրիլի 19-ին՝ ժամը 17:30-ին, Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվելու է Ճրագալույցի Սուրբ պատարագ։  Ապրիլի 20-ին՝ Զատիկի տոնի առավոտյան ժամը 10։30-ին մատուցվելու է Զատկական Սուրբ Պատարագ։ 

18.04.25 Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր
Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Գեղարքունիքի մարզում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ: Հատուկ կարևորություն է տրվում նախատեսված միջոցառումներին դպրոցականների ակտիվ մասնակցությանը՝ հուշարձանների պահպանությունն ու հանրահռչակումը դիտարկելով որպես ուսուցման գործընթացի հավելյալ բաղադրիչ: Միջոցառումները կազմակերպվում են «Պատմամշակութային արգելոց֊թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ֊ների հետ համագործակցությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ... Մանրամասն
17.04.25 Հանդիպում ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Գեղարքունիքի մարզի համայնքների և մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության ոլորտի ստորաբաժանումների աշխատակիցներին, այդ թվում՝ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժ/պ կատարող Կ․ Դավթյանին, աշխատակիցներ Բ․ Գասպարյանին և Դ․ Մանուկյանին։ Մարզպետի աշխատակազմի առաջարկով կայացած հանդիպմանը քննարկվել են urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացի վերաբերյալ հարցեր։ Կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պետրոսյանը և Նունե Պետրոսյանը կարևորել են համայնքային աշխատակիցների հետադարձ կապը՝ համակարգի կիրառության ընթացքում ծագող հարցերը պարզաբանելու և էլեկտրոնային հարթակում գործընթացները ... Մանրամասն
16.04.25 Լիճք բնակավայրում կանցկացվեն քաղպաշտպանությանը վերաբերող միջոցառումներ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․  ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք։  Բնակչությանը խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել։
Զրույց-քննարկման օրակարգը՝  http://gegharkunik.mtad.am/files/announcements/20267.pdf 
ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն
15.04.25 Համո Սահյան - 111
Ապրիլի 14-ին, հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է: 
ՄԻ ԲՈՒՌ ԵՍ  - Մի բուռ ես, ասում են, մի բուռ ես, Երգիս մեջ քարափ ու մամուռ ես, Խաղողի ողկույզ ես ու նուռ ես, Եվ նորոգ մի բախտ ես երգիս մեջ, Եվ մի հին, հնօրյա մրմուռ ես։  Բայց կյանքում, ուրիշ ես դու կյանքում. Սասնա-ծուռ քաջերիդ համար: Եվ Սասնա լաճերիդ համար Դու կյանքում օջախ ես սեփական, Սեփական տանիք ես ու դուռ ես։
14.04.25 Ձորագյուղ և լիճք բնակավայրերում կանցկացվեն հանրային լսումներ
Մարտունի համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլի 17-ին` ժամը 11։00-ին, Ձորագյուղ բնակավայրի մշակույթի կենտրոնի շենքում, ժամը 12։30-ին` Լիճք բնակավայրի մանկապարտեզի շենքում տեղի կունենան հանրային լսումներ՝ 2026 թվականի սուբվենցիոն հայտերում ընդգրկվող ծրագրերի վերաբերյալ։ Սուբվենիցոն ծրագրերն ուղղված են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը։ Ակնկալում ենք բնակիչների ակտիվ մասնակցությունը։
13.04.25 Մշակաբույսերի սերմ արտադրողների և ներկրողների կոնտակտային տվյալներ

Գյուղատնտեսությամբ զբաղվող հարգելի΄ քաղաքացիներ, ձեզ ենք տրամադրում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված մշակաբույսերի սերմ արտադրողների և ներկրողների ցուցակը:  Տեղեկացնում ենք, որ արտադրողներից սերմ ձեռք բերելուց առաջ, բացի հավաստագրի առկայությունը ճշտելուց հստակեցնել նաև, արդյո՞ք սերմերը Մերձավանի սերմերի ՊՈԱԿ-ի (ԳՀՀԿ ՊՈԱԿ)-կողմից անցել են լաբորատոր փորձաքննություն  /ՊՈԱԿ կարող եք զանգահարել 060-500-677 և 095-500-677 հեռախոսահամարներով/։ ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության եզրակացության առկայությունը պարտադիր պայման է։  Սերմ արտադրողների և ներկրողների ցուցակը ներկայացված են նկարներում

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner