Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.12.24 Մարտունի համայնքում կանցկացվեն սեյսմապաշտպանության միջոցառումներ
1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 36-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից նախատեսված է Մարտունի համայնքում իրականացնել ուսուցողական միջոցառումներ։   Միջոցառման ժամանակացույցը, անցկացման վայրը, անվանումը՝   1) 09․12․2024-ին՝ ժամը 11։00-ին – Մարտունու համայնքապետարան՝ դասախոսություն ղեկավար աշխատողների համար «Սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով ուսուցում-քննարկում»;   2) 09․12․2024-ին՝ ժամը 12։30-ին – Երանոս բնակավայրի վարչական շենք՝ Երանոսի բնակիչների համար «Սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով ուսուցում-քննարկում» դասախոսություն
02.12.24 Ամանորյա տոների կապակցությամբ բացօթյա վաճառք կազմակերպելու նպատակով տարածքներ տրամադրելու մասին որոշում
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի կողմից կայացվել է որոշում՝ ամանորյա տոների կապակցությամբ բացօթյա վաճառք կազմակերպելու նպատակով տարածքներ տրամադրելու վերաբերյալ.   2024 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ամանորյա տոների կապակցությամբ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի վրա՝ Մարտունու երաժշտական դպրոցի և կինոյի տան հարակից տարածքներում թույլատրել իրականացնել բացօթյա վաճառք:  Վերոնշյալ տարածքներից դուրս, ոչ սահմանված վայրերում առևտրով զբաղվող անձանց նկատմամբ կձեռնարկվեն համապատասխան վարչարարության միջոցներ և օրենքով սահմանված ... Մանրամասն
28.11.24 Ընթանում են ավտոճանապարհների ձնամաքրման աշխատանքներ
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում նոյեմբերի 27-ի լուսադեմից սկսած իրականացվում են ավտոճանապարհների ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Նոյեմբերի 28-ի դրությամբ այստեղ ճանապարհներն ամբողջությամբ բաց են և երթևեկելի։ Նոյեմբերի 28-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում շարունակվում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։ Ու թեև ավտոճանապարհների առանձին հատվածներում առկա է մերկասառույց, սակայն այստեղ ևս ճանապարհները բաց են և երթևեկելի։
27.11.24 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ
Նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ: Նա ՖԲ իր էջում կատարել է գրառում․«Համայնքի ղեկավարի հետ քննարկել ենք Մարտունի համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:  Ընդգծել եմ մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ և հաճախ ստանում են արագ լուծումներ: Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի շրջանակում ... Մանրամասն
26.11.24 Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով
Հարգելի՛ վարորդներ, հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային ու նախալեռնային գոտիներում ու Երևանի բարձրադիր հատվածում տեղումները լինելու են ձյան տեսքով։   Հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:   Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։
22.11.24 Վաղաշենի ոռոգման նորակառույց ցանցի մասին
Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։Ծրագրով նախատեսված է Վաղաշենի 22-րդ փողոցի 2-րդ փակուղուց սկիզբ առնող ոռոգման ցանցի կառուցում, 1460 մետր ընդհանուր երկարությամբ, LR-40 մետաղական կիսախողովակներով։ Ցանցի շնորհիվ Վաղաշենի տնտեսությունների շուրջ 30 տոկոսի տնամերձ հողամասերում ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին ու անկորուստ։   Ծրագրի մասին․   Ծրագրի անվանում՝ «Վաղաշեն բնակավայրի 22-րդ փողոցի 2-րդ փակուղուց սկիզբ առնող ոռոգման ցանցի կառուցում»,   Շինարարական աշխատանքների արժեք՝ 68 միլիոն 388 հազար ... Մանրամասն
20.11.24 Աստղաձորում կառուցվում են խմելու ջրագծի ներքին ցանցի նոր հատվածներ (տեսահոլովակ)
2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերով Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրում ընթանում են խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ։   Ըստ հաստատված ծրագրի՝ կառուցվող ջրագիծն ունի 2340 գծամետր ընդհանուր երկարություն, որն ընդգրկում է Աստղաձորի 35-րդ փողոցի 530 մետր, 42-րդում և 45 րդում՝ 410 մետր, 36-րդում և 53-րդում՝ 1050 մետր, 28-րդ փողոցում՝ 200 մետր հատվածներ։ Ջրագիծը կառուցվում է պոլիէթիլենյա D=110 մմ խողովակներով։   Ծրագրի մասին․  🔹 Ծրագրի անվանում՝ «Աստղաձորի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցում»,  🔹 Շինարարական աշխատանքների արժեք՝ շուրջ 25 միլիոն ՀՀ դրամ, որի 75%-ը պետբյուջեից և 25%-ը՝ համայնքի բյուջեից,  🔹 ... Մանրամասն
19.11.24 Ամանորյա համատեղ բացօթյա միջոցառման հրավեր

Ամանորյա միջոցառումների շրջանակում «Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ը նախատեսում է կազմակերպել համատեղ տոնական միջոցառում` համայնքի կրթական և մշակութային հաստատությունների սաների մասնակցությամբ: Միջոցառման ձևաչափը՝ դիմակահանդես:  Մանրամասների համար դիմել «Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ։ Հեռախոս` 077307782

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner