Այսօր: Հինգշաբթի, 2 Հունվարի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022,Մարտ 4 - 2029,Մարտ 4

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.01.25 Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի տոնական ուղերձը
ՀՀ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ.  Սիրելի հայրենակիցնե՛ր, մենք արդեն միասին պատմության գիրկն ենք ճանապարհում 2024 թվականը, որը մեր համայնքի համար նշանավորվեց կարևորագույն ձեռքբերումներով ու տեսանելի առաջընթացով, որոնք արձանագրվել են կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում։ Պետության և համայնքի կողմից Մարտունի համայնքում կատարված կապիտալ ներդրումներն անցնող տարում կազմել են շուրջ 11,5 միլիարդ դրամ, որի արդյունքում մեր բնակավայրերում հիմնանորոգվել է 14 կիլոմետր միջպետական, 19 կիլոմետր ներհամայնքային նշանակության ավտոճանապարհներ, բազմաբնակարան 5 շենքերի տանիքներ, 5 մանկապարտեզների բակային տարածքներ, կառուցվել ... Մանրամասն
31.12.24 Ամանորի թեմայով տարեվերջի հաշվետու միջոցառումներ Մարտունի քաղաքի մանկապարտեզներում (տեսանյութ)
Ինչպես Մարտունի համայնքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում, այնպես էլ Մարտունի քաղաքի թիվ 1, թիվ  2, թիվ 3 և թիվ 4 մանկապարտեզներում օրերս տեղի ունեցան Ամանորի թեմայով տարեվերջի հաշվետու միջոցառումներ։  Սաները հանդես եկան հեքիաթների հերոսների գեղեցիկ զգեստներով, տոնական երգերով ու պարերով, արտասանեցին ձմռանը, տոնածառին ու Ձմեռ պապիկին նվիրված բանաստեղծություններ։ Միջոցառումներին ներկա գտնվեցին Մարտունու համայնքապետարանի ներկայացուցիչներ՝ համայնքի ղեկավարի խորհրդական Հ․ Սիմոնյանը, օգնական Մ․ Սիմոնյանը, ԿՄՍ և երիտասարդության հարցերով բաժնի պետ Դ․ Դավթյանը, աշխատակիցներ Ա․ Նավասարդյանը, Հ․ Ղազարյանը և Դ․ Գրիգորյանը։  Մանկապարտեզի սաները Մարտունի համայնքի ... Մանրամասն
29.12.24 Մասնագիտական կրթություն ստացավ Մարտունի համայնքում բնակվող 15 շահառու
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը՝ Մարտունու համայնքապետարանի և Art House ուսումնական կենտրոնի հետ համատեղ, իրականացրեց տնտեսական ակտիվացման ծրագիր, որի շրջանակում բազմամսյա մասնագիտական կրթություն ստացավ Մարտունի համայնքում բնակվող 15 շահառու, այդ թվում՝ Արցախից տեղահանվածներ։   Դասընթացներն ավարտած մասնակիցներին, որպես աջակցության մաս, տրամադրվեցին նաև աշխատանքային գործիքներ՝ ըստ մասնագիտությունների (վարսահարդար, մատնահարդար, դիմահարդար)։   Դեկտեմբերի 27-ին Մարտունու համայնքապետարանում տեղի ունեցավ վկայագրերի, գործիքների ու խնամքի միջոցների հանձնման արարողությունը։ Շուտով նման հանդիպում կկայանա նաև խոհարարության, կարուձևի դասընթացների մասնակիցների հետ։  Ծրագրում ... Մանրամասն
28.12.24 Մարտունի համայնքում ընթանում են ճանապարհների ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութեր)

Դեկտեմբերի 27-ից Մարտունի համայնքի տարածքում տեղացած ձյան հետ կապված՝ համայնքում ընթանում են ճանապարհների ձնամաքրման, աղ ու ավազային խառնուրդով մշակման աշխատանքներ։  Աշխատանքներն իրականացնում են «Մարտունի համայնքի թիվ 1 կոմունալ սպասարկում և բարեկարգում» և «Մարտունի համայնքի թիվ 2 կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ները։   Տեսանյութ-1   տեսանյութ-2  

27.12.24 Ամանորյա ցուցադրություն Մարտունու Արվեստի դպրոցում (տեսանյութ)
Դեկտեմբերի 24-ին Մարտունու Արվեստի դպրոցում տեղի ունեցավ ամանորյա հրաշալի ցուցադրություն։  Դահլիճի տոնածառը զարդարեցին երեխաներն՝ իրենց իսկ ձեռքով նկարազարդած խաղալիքներով։  Ներկա էին երեխաներն ու ծնողները, Մարտունու համայնքապետարանի ներկայացուցիչներ։ Համայնքապետարանի հովանավորությամբ ամանորյա նվերներ հանձնեց Ձմեռ պապը։  Դիտել տեսանյութը
26.12.24 Մշտադիտարկում Աստղաձոր և Զոլաքար բնակավայրերում
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ մշտադիտարկում անցկացրեց Աստղաձոր և Զոլաքար գյուղերով անցնող մարզային նշանակության ճանապարհի փլվածքների վերականգնման շինհրապարակում, որտեղ արդեն ավարտվում են շինարարական աշխատանքները ՀՀ կառավարության կողմից հատկացված 22 միլիոն 675 հազար դրամ գումարի շրջանակներում։   Մարտունի- Վարդենիկ մարզային նշանակության ավտոճանապարհի՝ Աստղաձոր և Զոլաքար բնակավայրերով անցնող առանձին տեղերում հողային պաստառի փլուզման հետևանքով քանդվել էին մայթերի որոշակի հատվածներ, ու կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում կվտանգվեին նաև ավտոճանապարհի ջրահեռացման համակարգը և ճանապարհի երթևեկելի մասի հողային պաստառը։  ... Մանրամասն
25.12.24 Ամանորին նվիրված տոնական միջոցառման հրավեր
Սիրելի՛ մարտունեցիներ, Մարտունի խոշորացված համայնքի տարածքում գտնվող հարգելի՛ հյուրեր, վաղը` դեկտեմբերի 26-ին՝ ժամը 14:00-ին, Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոնում կկայանա Ամանորին նվիրված տոնական միջոցառում համայնքի կրթամշակութային հաստատությունների սաների մասնակցությամբ:  Մուտքն ազատ է:  🎄 Սիրով սպասում ենք բոլորիդ:
25.12.24 Գեղհովիտցի երեխաները զարդարեցին Կաղանդի ծառը և մասնակցեցին տոնածառի լույսերի վառման արարողությանը

Դեկտեմբերի 24-ին Գեղհովիտ բնակավայրի մշակույթի կենտրոնի սաները ուրախ երգով զարդարեցին Կաղանդի ծառը։  Նոր տարին, Ամանորը կամ Կաղանդը հայոց տոնածիսական համակարգում եղել և մնում է ամենասիրված տոնը։ Ըստ ժողովրդական սովորության Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի կենաց ծառի խորհուրդն ունի։ Այն զարդարում էին չոր մրգերով, ընկույզով, գունավոր թելերով և թելերից պատրաստվսծ խաղալիքներով։  Ավելի ուշ, գյուղի կենտրոնում տեղադրված տոնածառի շուրջ սկսվեց ուրախ երգն ու պարը, Ձմեռ պապի և երեխաների մասնակցությամբ վառվեցին տոնածառի լույսերը։ 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner