Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.06.25 Կայուն էներգիայի շաբաթը Ներքին Գետաշենի մանկապարտեզում
Մարտունի համայնքի «Ներքին Գետաշենի մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի սաներն իրենց մասնակցությունն ունեցան ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ նախաձեռնության 2025 թվականի միջոցառումների շարքին`«Բնությունը՝ մեր ուժը. Էներգիայի բնական աղբյուրներ մեր փոքրիկների աչքերով» միջոցառմամբ, որի ընթացքում մանկապարտեզի սաները բացահայտեցին, թե որտեղից է գալիս էներգիան, ինչպես է այն օգնում մարդուն, և ամենակարևորը՝ ինչպես պահպանել այն։ Վերականգնվող էներգիայի աղբյուրներն են՝ Արևը, քամին, ջուրը, կենսազանգվածը, Երկրի ընդերքը (գեոթերմալ էներգիա) Կայուն էներգիան էներգիա է, որը բավարարում է մեր կարիքները՝ առանց վնասելու ապագա սերունդներին։ Այն հիմնվում է վերականգնվող աղբյուրների վրա էկոլոգիապես մաքուր, ... Մանրամասն
05.06.25 Մադինա գյուղում օծվեց Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցին (տեսանյութ)
Հունիսի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա բնակավայրում տեղի ունեցավ Սուրբ Ամենափրկիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությունը։  Օծումը կատարվեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպս. Բարսեղյանի և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Կիրակոս եպս. Դավթյանի ձեռամբ՝ թեմի հոգևորականների մասնակցությամբ։  Արարողության ընթացքում կատարվեց եկեղեցու սրբագործում՝ սյուների, սուրբ սեղանի ու մկրտության ավազանի օծմամբ, մյուռոնով և աղոթքներով։  Օծման կարգին ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ ՊՊԿ գնդապետ Գևորգ Մխեյանը, ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը, ... Մանրամասն
04.06.25 «Ընդհանուր կայուն էներգիայի քաղաքականությունը ՀՀ-ում նպաստում է արդյունավետությանը» թեմայով բանավեճ դպրոցականների միջև
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ նախաձեռնության 2025 թվականի միջոցառումների շրջանակներում հունիսի 3-ին Մարտունու համայնքապետարանում տեղի ունեցավ բանավեճ՝ «Ընդհանուր կայուն էներգիայի քաղաքականությունը ՀՀ-ում նպաստում է արդյունավետությանը» թեմայով։  
Բանավեճին մասնակցում էին Մարտունի քաղաքի Ս․ Դարբինյանի անվան N2 հիմնական դպրոցի բանավեճի ակումբի սաները՝ ուսուցչուհի Ռուզաննա Սամվելյանի ղեկավարությամբ։ Վերջիններս ներկայացրին իրենց հարցապնդումները և գիտելիքները վերոնշյալ թեմայի շուրջ։  
Աշակերտների ակտիվ մասնակցության և բարձր գիտելիքների ցուցադրման համար Մարտունու համայնքապետարանը շնորհեց հավաստագրեր և խրախուսող հուշանվերներ։
02.06.25 Մասնակցային բյուջետավորման գործընթացն այսօրվանից թևակոխեց առաջարկների գրանցման փուլ
Մարտունի համայնքում մեկնարկած մասնակցային բյուջետավորման գործընթացը հունիսի 2-ից թևակոխեց առաջարկների գրանցման փուլ․  Մարտունու համայնքապետարանի պաշտոնական www.martuni.am կայքում օրեր առաջ ներդրված «Մասնակցային բյուջետավորում» հարթակն այսօրվանից թույլ է տալիս բնակչության կողմից գրանցել համայնքային կյանքը բարելավող առաջարկներ, հավանումների միջոցով հաղթող ճանաչել լավագույնին կամ լավագույններին, ապա՝ իրականացնել։  Մայիսի 27-ին, Մարտունու համայնքապետարանում բնակավայրերի վարչական ղեկավարների հետ անցկացվեց մասնակցային բյուջետավորման վերաբերյալ իրազեկող հանդիպում, որի ընթացքում ձևավորված հանձնաժողովի կողմից ներկայացվեց հարթակի գործառույթի, պատշաճ կազմակերպման և հանրության ... Մանրամասն
01.06.25 Մարտունի համայնքի ղեկավարի հունիսմեկյան ուղերձը
ՀՀ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ․ -Սիրելի՛ երեխաներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։  Ձեր մեջ են ամփոփված մեր հայրենիքի վաղվա օրը, մեր երազանքներն ու հավատը։ Ձեր մաքրությունը, ժպիտներն ու անկեղծ հայացքները մեզ մշտապես ուժ ու եռանդ են տալիս՝ կառուցելու անվտանգ, զարգացող ու լուսավոր հայրենիք։  Յուրաքանչյուր երեխա կարիք ունի` մեծանալու սիրով լի միջավայրում, հոգատարության, կրթության ու արժեհամակարգային դաստիարակության ներքո։ Մենք պարտավոր ենք ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի դուք լինեք առողջ, կրթված, պաշտպանված ... Մանրամասն
28.05.25 Մայիսի 28-ի առթիվ համայնքի ղեկավարի տոնական ուղերձը
ՀՀ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի առթիվ․ Սիրելի' հայրենակիցներ, ուղիղ 107 տարի առաջ հայ ժողովրդի քաջարի զավակները կենաց-մահու պայքարի ելան հայությանը բնաջնջելու եկած գիշատիչ բանակների դեմ ու արյան գնով նվաճեցին մեր հայրենիքի ազատությունն ու անկախությունը։ Թեեւ Հայաստանի Առաջին Հանրապետությունն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ, սակայն կարողացավ պահպանել իր պատմական առաքելությունը, քանի որ նրա հիմքի վրա բարձրացան Հայաստանի Երկրորդ ու Երրորդ Հանրապետությունները։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի ճակատամարտերի օրերին Գեղարքունյաց աշխարհում եւս հայրենի հողի ազատության համար ծանր, բայց հաղթական մարտեր են ... Մանրամասն
27.05.25 Հինգ միլիոն դրամի դրամաշնորհային աջակցություն՝ ձեր բիզնեսի զարգացման համար
Ունե՞ք գործող բիզնես Հայաստանում և փնտրում եք դրամաշնորհային աջակցություն՝ ձեր բիզնեսն ընդլայնելու, արտադրողականությունը բարձրացնելու և աշխատատեղեր ստեղծելու համար․․․   Միգրացիայի միջազգային կազմակեպության հայաստանյան գրասենյակը առաջարկում է դրամաշնորհներ՝ ձեր բիզնեսի համար։  Ո՞ր բիզնեսները կարող են դիմել դրամաշնորհների համար՝  Գրանցված են և գործում են թիրախ հանդիսացող համայնքներից մեկում Ունեն առնվազն 2 գրանցված աշխատող  Պատրաստ են ներդրում կատարել 20-50 տոկոս չափով (կարող է լինել և՛ բնաիրային, և՛ դրամական) Գործունեություն են ծավալում թիրախ հանդիսացող ոլորտներում Թիրախ հանդիսացող համայնքներ` Տավուշի մարզ՝ Իջևան, Նոյեմբերյան Լոռու ... Մանրամասն
27.05.25 Գեղարքունիքի մարզպետը Մարտունի համայնքում կատարեց քաղաքացիների ընդունելություն
Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սվետլանա Հովհաննիսյանը և աշխատակազմի ներկայացուցիչներ։ Քաղաքացիները մարզպետին դիմեցին առողջության վերականգնման, արոտավայրի ջրարբիացման, սեփականության իրավունքի գրանցման, այրված գոմի տանիքի վերականգնման, ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու հետ կապված խնդիրներով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner