Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 183
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
09.05.25 Մայիսի 9-ին Մարտունի համայնքում կատարվեց ծաղկեդրման արարողություն

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ, Մարտունի քաղաքում և գյուղական բնակավայրերում կատարվեց ծաղկեդրում։  Մարտունի քաղաքի Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների հիշատակները հավերժացնող հուշարձաններին ծաղիկներ խոնարհեցին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՏԻՄ պաշտոնյաներ, հանրային ծառայողներ, պետական, ուժային կառույցների և բնակավայրերի վարչական ղեկավարներ, պատերազմների մասնակիցներ և նրանց ընտանիքի անդամներ, համայնքի բնակիչներ։

08.05.25 Մարտունի համայնքում նախատեսված ծաղկեդրման արարողության մասին

Հարգելի՛ քաղաքացիներ, վաղը՝ մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Մարտունի համայնքում տեղի կունենա Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված ծաղկեդրման արարողություն։  📌Վայրը՝ քաղաք Մարտունի, Շահումյան փողոց, 2 շենք (համայնքապետարանի դիմաց գտնվող հուշակոթողի մոտ)

08.05.25 Այսօր Երկրապահի օրն է
Այսօր Երկրապահի օրն է։  Մայիսի 8-ը՝ որպես Երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է Երկրապահ կամավորականների միության 3-րդ համագումարում՝ 1997 թվականի նոյեմբերին։  2002-ից այս տոնն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում։   ԵԿՄ-ն ստեղծվել է 1993 թվականին: Կազմակերպությունն ունի զինանշան (թևերը բացած արծիվ, ներքևում սուր և վահան՝ հավերժության նշանով) մարտական դրոշ, օրհներգ:  Միության հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝ աջակցել հայրենիքի բարգավաճման և հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործին, օժանդակել ՀՀ զինված ուժերի հզորացմանը, դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստել հաշմանդամ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների ... Մանրամասն
07.05.25 Պարզաբանում
Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի կողմից 2025 թվականի մայիսի 7-ին facebook սոցիալական կայքով կատարված https://www.facebook.com/share/p/1E754rMjRa/ հրապարակմանը՝ տեղեկցվում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 4 բնակավայրերի վերանորոգված մշակույթի տների համար գույքի ձեռքբերման նպատակով իրականացվել է գնումների գործընթաց։   Վերոնշյալ գնումների ԳՄՄՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/12 ծածկագրով գործընթացն իրականացվել է 2024 թվականի հունիսի 12-ին https://eauction.armeps.am/ համակարգի միջոցով՝ ՀՀ գնումների մասին օրենքով սահմանված կարգով։ Իրականացվել է ընդամենը 1 մրցույթ, որը բաղկացած է եղել 27 չափաբաժնից, հայտ են ներկայացրել 26 մասնակիցներ, մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել 13 մասնակիցներ, ... Մանրամասն
05.05.25 Համայնքի սաներն արժանացան մրցանակների
Մայիսի 4֊ին Երևան քաղաքում կազմակերպված "ETYUD"արվեստի մրցույթ֊փառատոնին իրենց լավագույն մասնակցությունն ունեցան Մարտունու մանկական արվեստի դպրոցի սաներն` արժանանալով տարբեր տարիքային խմբերում կերպարվեստի, դեկորատիվ կիրառական արվեստի մի քանի ուղղություններով 3֊րդ, 2֊րդ և 1֊ին կարգի դիպլոմներ և մեդալներ։  Հատուկ մրցանակների արժանացան Անահիտ Ասոյանը, Մարի Հարոյանը, Թագուհի Գրիգորյանը և Մարիամ Ավետիսյանը։
04.05.25 Մարտունի համայնքի ղեկավարի շնորհակալական խոսքն` ուղղված համապետական շաբաթօրյակի մասնակիցներին
 - Սիրելի՛ մարտունեցիներ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլորիդ՝ երեկվա համապետական շաբաթօրյակին ակտիվ և նվիրված մասնակցության համար։ Ձեր ջանքերի շնորհիվ մաքրվեցին մեր քաղաքն ու գյուղերը, աղբից ազատվեց մեզ շրջապատող միջավայրը, աշակերտներն ու ուսանողները, կազմակերպություններն ու անհատներն իրենց օրինակով ցուցաբերեցին պատրաստակամություն՝ մաքրելով մեր դպրոցների, մանկապարտեզների, հիմնարկ ձեռնարկությունների, նաև հուշարձանների, եկեղեցիների և գերեզմանատների տարածքները։Հատուկ շնորհակալություն նաև` Սևանա լճի ափամերձ տարածքում բնապահպանական հանրօգուտ աշխատանք կատարած բոլոր դպրոցականներին։Հարգելի՛ բնակիչներ, ձեր գործը մեծ ներդրում է մեր բնության պահպանության գործում։ Շնորհակալ եմ ... Մանրամասն
03.05.25 Մարտունի համայնքում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը

Այսօր՝ մայիսի 3-ի վաղ առավոտից ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը։ Սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներին են մասնակցում պետական և մասնավոր կառույցների, ձեռնարկությունների աշխատակիցներ, ինչպես նաև անհատ քաղաքացիներ։

03.05.25 Համապետական շաբաթօրյակի աշխատանքներն ընթացքի մեջ են

Մարտունի համայնքի տարածքում շարունակում են ընթանալ համապետական շաբաթօրյակի աշխատանքները։ Յուրաքանչյուր բնակավայրի, փողոցի, թաղամասի, հիմնարկի տարածքներում տարվում են մաքրապատման ակտիվ աշխատանքներ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner