Այսօր: Ուրբաթ, 25 Ապրիլի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 343
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Մարտունի համայնքի բնակավայրերի մշակույթի կենտրոնների տնօրենների թափուր պաշտոնի մրցույթի մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Հայկ Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
21/04/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
07/05/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարտունու  համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «Վարդաձորի մշակույթի կենտրոն», «Ծովասարի  մշակույթի կենտրոն», «Ձորագյուղի մշակույթի կենտրոն», «Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոն», «Ծովինարի  մշակույթի կենտրոն»,   «Ծակքարի  մշակույթի կենտրոն»   ՀՈԱԿ-ների  տնօրենների թափուր պաշտոն զբաղեցնելու համար։

21.04.2025

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
Ղեկավարվելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետով՝ Մարտունու  համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «Վարդաձորի  մշակույթի կենտրոն», «Ծովասարի մշակույթի կենտրոն» , «Ձորագյուղի մշակույթի կենտրոն», «Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոն», «Ծովինարի  մշակույթի կենտրոն»   «Ծակքարի  մշակույթի կենտրոն»       ՀՈԱԿ-ի տնօրենների թափուր պաշտոն զբաղեցնելու համար։
«Վարդաձորի  մշակույթի կենտրոն», «Ծովասարի մշակույթի կենտրոն» , «Ձորագյուղի մշակույթի կենտրոն», «Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոն», «Ծովինարի  մշակույթի կենտրոն»   «Ծակքարի  մշակույթի կենտրոն»       ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող,  ՀՀ  այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
1/ բարձրագույն կրթություն
2/հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ՝  հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի հավելվածի 3-րդ  մասի 2-րդ կետի պահանջը,

3/ իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /ՀՀ Սահմանադրություն, Կրթության մասին ՀՀ օրենք, Աշխատանքային օրենսգիրք, Գնումների մասին ՀՀ օրենք, ՊՈԱԿ-ի մասին ՀՀ օրենք, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր/։

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են՝
1/ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
2/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
3/ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ, ենթակաների հետ վարման անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
4/ առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Վարդաձորի  մշակույթի կենտրոն», «Ծովասարի մշակույթի կենտրոն» , «Ձորագյուղի մշակույթի կենտրոն», «Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոն», «Ծովինարի  մշակույթի կենտրոն»   «Ծակքարի  մշակույթի կենտրոն»       ՀՈԱԿ տնօրենների ամսական պաշտոնային դրույքաչափը կազմում է 158 000 ( հարյուր հիսունութ հազար) ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը և բարձր լեռնային հավելավճարը։
Մրցույթը կկայանա 2025 թվականի  մայիսի  21-ին ժամը 11-00-ին, Մարտունու համայնքապետարանում  /հասցե՝ Շահումյան 2/։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում,
2) 1 լուսանկար 3X4 չափսի,
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
4) ինքնակենսագրություն,
5)անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները/,
6)տեղեկանք մշտական բնակության վայրից,
7) հրապարակված հոդվածներից կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում/։
 Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10- 00-ից մինչև 17-00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Մարտունու  համայնքապետարանում /ք. Մարտունի Շահումյան 2/։

Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների
մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:
Լրացուցիչ տեղեկություների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
077 77-91-27
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2025 թվականի մայիսի  6-ը ներառյալ։

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ ք․ Մարտունի Շահումյան 2

Հեռ.` 077-77-91-27

Էլ. փոստ`info@martuni.am 

Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner