ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը կազմակերպում է համայնքային սեփականություն հանդիսացող ստորև ներկայացվող հողամասերի վաճառք՝ աճուրդով: (լոտերի աղյուսակը՝ կից ֆայլում)
Աճուրդին մասնակցել ցանկացողները մինչև 2024թ. հուլիսի 16-ին ժամը 18:00 կարող են ներկայացնել մասնակցության հայտ, աճուրդի անցկացման օրը վճարում են 5000 ՀՀ դրամ մուտքավճար և տվյալ հողամասի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով նախավճար: Աճուրդը կկայանա 2024թ. հուլիսի 19-ին ժամը 12:00 Մարտունու համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկի դահլիճում: Աճուրդում հաղթող կճանաչվի առավելագույն գին առաջարկած մասնակիցը: Աճուրդի հաղթողին կտրվի ճարտարապետահատակագծային առաջադրանք:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մարտունու համայնքապետարան: Հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի Շահումյան 2, հեռախոս՝ 060733401, 093116265, Էլ. հասցե՝ info@martuni.am