Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 49-Ա որոշումը .
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու հետևյալ խմբակցությունները՝
1.1 «Ալաշկերտ» խմբակցություն
1.2 «Արդար Հայաստան» խմբակցություն
1.3 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
1.4 «Լուսավոր Հայաստան»խմբակցություն
2. Հանձնարարել ավագանու խմբակցություններին Մարտունի համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնել խմբակցության կանոնադրությունը, անվանումը և կազմը, ղեկավարի և քարտուղարի անունը, ազգանունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: