Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 39-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2023 թվականի N 39-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 31-ի չորրորդ նստաշրջանի երկրորդ հերթական նիստի օրակարգը՝
    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 05-027-2094-0001 ծածկագրով 4.0 հա, 05-027-2044-0001 ծածկագրով 2.0 հա, 05-027-2087-0001 ծածկագրով 1.1 հա, 05-027-2052-0001 ծածկագրով 1.5 հա, 05-027-2076-0001 ծածկագրով 1.5 հա մակերեսներով խոտհարքները վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 134.0 հա և 101.0 հա մակերեսներով արոտավայրերը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-034-0396-0001 կադաստրային ծածկագրով տարածքից առանձնացված 7.0 հա և 05-034-0531-0001 կադաստրային ծածկագրով տարածքից առանձնացված 5.0 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-082-0207-0002 կադաստրային ծածկագրով 1.6234 հա և 05-082-0207-0013 կադաստրային ծածկագրով 13.3111 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող 05-013-0581-0015 կադաստրային ծածկագրով 0.0018 հա բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով Խաչիկ Երվանդի Ալեքսանյանին տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող 05-013-0581-0013 կադաստրային ծածկագրով 0,0018 հա բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով Արամ Երվանդի Ալեքսանյանին տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-066-0501-0157 կադաստրային ծածկագրով 1.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխելու մասին.
    8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-034-0369-0056 կադաստրային ծածկագրով 6.5506 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու մասին.
    9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան փողոց, թիվ 45/45 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0510-0091 ծածկագրով 0.0004 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին.
    10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-052-0020-0017 կադաստրային ծածկագրով 0.0883 հա, 05-052-0020-0024 կադաստրային ծածկագրով 0.1381 հա, 05-052-0020-0023 կադաստրային ծածկագրով 0.1999 հա մակերեսներով հողամասերն աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.
    11) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Ներքին Տափ թաղամասի թիվ 4 խմելու ջրի ջրագիծը Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հանձնելու համաձայնություն տալու մասին.
    12) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2023 թվականի (ամենամյա) ծրագիրը հաստատելու մասին.
    13) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «2023 թվականի համար Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում տեղական տուրքերի, վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» №241-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
    14) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից Մարտունի քաղաքի բնակիչ Սևակ Հաբեթի Մանուկյանի կողմից իր հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակն օրինականացնելու համաձայնություն տալու մասին.
    15) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի բնակիչ Աղասի Տոլուխանի Հովհանյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով բնակելի տան կցակառույց կառուցելու համաձայնություն տալու մասին.
    16) Արմեն Ահարոնի Շահինյանին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին.
    17) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ենթակայության «Գեղհովիտի կոմունալ տնտեսություն և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին.
    18) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն անհատույց փոխանցելու համաձայնություն տալու մասին» №37-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
    19) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Գերասիմ Կադիմոսի Հակոբյանի անունով հաշվառված MERCEDES-BENZ 500 SL մակնիշի փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու մասին.
    20) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի երրորդ հերթական նիստի օրը սահմանելու մասին։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կողմ -21

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ

ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner