|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 օգոստոսի 2022 թվականի N 155-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» նախահաշվի 5122 հոդվածից պակասեցնել 15071.0 հազար դրամ, այն հաշվանցել.
1.1. «Ոռոգման համակարգերի վերանորոգում և շահագործում» նախահաշվի 5113 հոդվածին 4361.0 հազար դրամ` Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի ոռոգման առվի փլված հատվածում ե/բ կիսախողովակներ տեղադրելու և Ծովասար բնակավայրի խորքային հորի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակներով: 1.2. «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվի 5113 հոդվածին 10710.0 հազար դրամ` Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի թիվ 15, Վարդենիկ բնակավայրի Կ. Շահինյան և 4-րդ փողոցների խմելու ջրագծերիի ներքին ցանցերի կապիտալ վերանորոգման նպատակով:
- Հիմք ընդունելով Գնումների մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները (չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ) թույլատրել համայնքի ղեկավարին գնում կատարել մեկ անձից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -15 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ | Դեմ -2 ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|