|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2023 թվականի N 48-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 45/45 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-003-0510-0091 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.0004 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481 և 76-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի №286 հրամանով հաստատված կարգի 46.2 կետի «ա» ենթակետի պահանջը, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 45/45 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0510-0091 ծածկագրով 0․0004 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում, հիմք ընդունելով Մարտունի համայնքի բնակիչ Սամվել Սուրենի Ավետիսյանի 15.02.2023 թվականի №810-Ք դիմումը, համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից տրված 16.02.2023 թվականի եզրակացությունը՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 45/45 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0510-0091 ծածկագրով 0.0004 հա մակերեսով բնակավայերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը (հիմք՝ 2023 թվականի փետրվարի 9-ի N09022023-05-0027 վկայական) 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել Մարտուինի համայնքի բնակիչ Սամվել Սուրենի Ավետիսյանին՝ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի 55 շենք, թիվ 2 հասցեում իրեն պատկանող առևտրի օբյեկտին կից, մուտքին հարող մայթի հետհետիոտնային մասից դուրս թեքահարթակ և աստիճան կառուցելու նպատակով։
- Կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարի չափը սահմանել 1000 (հազար) դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -17 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|