Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 432
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 01-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2025 թվականի N 01-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 30-ի արտահերթ նիստի օրակարգը՝
    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի №11-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին.
    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին.
    3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք-3 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին.
    4) Արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա պատերազմներում զոհված զինծառայողների՝ առևտրի գործունեությամբ զբաղվող ընտանիքի անդամների համար 2025 թվականին տեղական տուրքերի արտոնություններ կիրառելու մասին.
    5) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների (հողամասերի) սահմաններին կից Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի և Ներքին Գետաշեն, Վարդենիկ, Գեղհովիտ բնակավայրերի բնակիչների կողմից իրենց հողամասերում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը համաձայնություն տալու մասին.
    6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչներին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից՝ ճանապարհի սահմանագծով շինություններ կառուցելու համաձայնություն տալու մասին.
    7) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումների» (ՏԻԱԲ) ծրագրին Մարտունի համայնքի մասնակցությանը համաձայնություն տալու մասին.
    8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի №198-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
    9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար, Լիճք, Ծակքար բնակավայրերի մշակույթի տների վերանորոգման և Ծակքար բնակավայրում հանդիսությունների սրահի կառուցման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին.
    10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի թիվ 2 և թիվ 3 մանկապարտեզների շենքերի վերակառուցում, Արծվանիստ բնակավայի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում և մանկապարտեզների համար անհրաժեշտ գույքերի ձեռքբերման ծրագրին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու թույլտվության մասին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կողմ -17

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner