Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
29/08/2019
Մարտունի քաղաքում այս տարի կիրականացվի երեք սուբվենցիոն ծրագիր

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում այս տարի կիրականացվի երեք սուբվենցիոն ծրագիր, որոնցից երկուսի մեկնարկն արդեն տրվել է օգոստոսի վերջերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում է երկու փողոց, երկրորդ ծրագրով արդիականացվում են քաղաքի գործող չորս մանկապարտեզների դռներն ու պատուհանները, իսկ երրորդ ծրագրով լուսավորվածության ցանց է անցկացվելու Գեւորգ Զիրոյան, Մոմճյան, Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցներում:

«Սուբվենցիոն ծրագրով սկսել ենք ասֆալտապատման աշխատանքները Վարդան Մամիկոնյան եւ Երեւանյան փողոցներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 118 միլիոն 772 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը: Ծրագրի իրականացման արդյունքում, երկու փողոցներում միասին վերցրած, ասֆալտապատվելու է 706 գծամետր երկարությամբ ճանապարհ՝ 7035 քմ մակերեսով, բազալտե սալիկներով է պատվելու 1987 քմ մակերես ընդգրկող մայթեր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 16 միլիոն դրամ, սկսել ենք քաղաքի գործող բոլոր չորս մանկապարտեզների դռների եւ լուսամուտների նորացման աշխատանքները: Տեղադրվելու է 354,41 քմ մակերես ընդգրկող եվրալուսամուտ, 12,6 քմ մետաղական, 7,92 քմ մետաղապլաստե դռներ:

Ծրագրի ընդհանուր արժեքի 65 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը: Երրորդ սուբվենցիոն ծրագրով լուսավորվածության ցանց ենք կառուցելու քաղաքի չորս փողոցում՝ շուրջ 4 կիլոմետր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 34 միլիոն 482 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը: Բոլոր ծրագրերը կավարտենք այս տարվա ընթացքում»,-հավաստեց Արմեն Ավետիսյանը:

Խոսրով Խլղաթյան

https://armenpress.am
https://armenpress.am/arm/news/986300.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner