Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի պահանջներով.
1. Ընդունել ի գիտություն 2021 թվականի դեկտեմբերի 23-ից Հովհաննես Ազատի Հովեյանի Կողմից Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
2. Համայնքի ղեկավարը պաշտոնը ստանձնում է հետևյալերդմամբ`
«Ստանձնելով Մարտունի համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ.
Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին:»