Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
01/07/2019
Մարտունի քաղաքում անցկացվեց «Կայուն էներգիայի օր» միջոցառումը

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒԼԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍՀեծանվաարշավկայուն էներգիայի թեմայով նկարչական մրցույթէներգախնայողության թեմայով բեմադրություն եւ ուսուցողական աշխատաժողովսրանք այն հիմնական ուղղություններն էինորոնք ընդգրկված էին  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում անցկացված «Կայուն էներգիայի օր» միջոցառման  հիմքումԻնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից,  այն կազմակերպվել էր «Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվա» շրջանակներում:

Եվրոպայի խորհրդի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արեւելք» ծրագրի եւ Մարտունու համայնքապետարանի կողմից համատեղ կազմակերպված միջոցառման շրջանակում անցկացվեց հեծանվարշավմանկական նկարչական մրցույթՏեղի ունեցավ նաեւ արեւային ֆոտովոլտային եւ ջրատաքացուցիչ համակարգերի ցուցադրում եւ աշխատաժողովԱյնուհետեւ հեծանվարշավի,նկարչական մրցույթի եւ բեմադրության բոլոր մասնակիցները հուշանվերներ ու հավաստագրեր ստացան  «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արեւելք» ծրագրի եւ համայնքապետարանի կողմից:

Ծրագրի մշակութային մասից հետո ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) եւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷ հիմնադրամ) հետ համագործակցաբար անցկացվեց ուսուցողական աշխատաժողովորի ընթացքում ներկայացվեցին Քաղաքապետերի դաշնագրի հիմնական նպատակները եւ զարգացումներըինչպես նաեւ համայնքների հանձնառությունները եւ գործողություններըՄԱԶԾ ու ՀՎԷԷ հիմնադրամի փորձագետների կողմից ներկայացվող նյութերի շնորհիվ աշխատաժողովի մասնակիցները ծանոթացան փողոցային լուսավորության համակարգերում եւ շենքերում ժամանակակից էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառման հիմնական մոտեցումներինվերականգնվող էներգետիկ ռեսուրսների շնորհիվ ջերմային եւ էլեկտրական էներգիայի արտադրության տեխնոլոգիաներին:

«Ծրագրի հիմնական նպատակն է՝ իրազեկել ժողովրդինտեղյակ պահել էներգաարդյունավետության ու էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի ուղղությունների մասինԱյսօր ամբողջ աշխարհում կարեւորվում է շրջակա միջավայրի պահպանությունըիսկ դրա լուծման կարեւոր ուղղություններից է ածխաթթու գազի արտանետումների կրճատումըԷներգախնայող միջոցներին անցում կատարելու դեպքում այդ արտանետումները կրճատվում ենՄարտունին նման հանձնառություն է ստանձնել»,-նշեցՄարտունու քաղաքապետի տեղակալ Հովսեփ Տոնոյանը:

«Այս նախաձեռնության յուրահատկությունն այն էոր նրա հիմքում բազմաթիվ համայնքների հանձնառությունն է՝ պայքարել կլիմայի փոփոխության դեմ եւ դիմակայել կլիմայական վտանգներինպետությունները նախաձեռնության շրջանակներում անմիջական մասնակցության չունենմիայն համայնքներն են մասնակցում՝ սահմանելով նախաձեռնության կանոնները եւ ապահոլով դրանց  կատարումը եւ մշտադիտարկումը»,- նշեց Հայաստանում ԵՀ«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը:

 «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արեւելք» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից եւիրականացվում է Արեւելյան գործընկերության 6 երկրներումԴաշնագրին միացել են ՀՀ 24համայնքներԾրագրի հիմնական նպատակներն են՝ դաշնագրին անդամակցող համայնքներիկարողությունների զարգացումըիրազեկության բարձրացումըտեխնիկական աջակցությունըհամաայնքներինշահառուների հետ կապերի ուժեղացումը եւ դոնորների ներգրավումը:Դաշնագրի ազգային աջակիցներից է «Հայաստանի համայնքների միությունը»:

 

Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին եւ ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին եւ դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:

Խոսրով  Խլղաթյան

 

 

https://armenpress.am
https://armenpress.am/arm/news/980488.html

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner