Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1906-Ա
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2024 թվականի N 1906-Ա

ԱՐՄԵՆ ՀՐԱՉԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 20-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով վարչական իրավախախտման վերաբերյալ 01.11.2024 թվականի թիվ 32 արձանագրությունը, Մարտունու համայնքապետարանի վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի 21.11.2024 թվականի թիվ 68 արձանագրությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված, Մարտունու համայնքապետարանում իրականացված վարչական վարույթի ընթացքում բացահայտված գործի բոլոր հանգամանքները, հաստատված համարելով Արմեն Հայրապետյանի կողմից Մարտունի համայնք, քաղաք Մարտունի, Կամոյի փողոց, թիվ 100 հասցեում գործող «Խրճիթ Լիս» ՍՊԸ-ին պատկանող առևտրի կետում վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայության փաստը՝ որոշում եմ.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, քաղաք Մարտունի, Կամոյի փողոց, թիվ 100 հասցեում գործող «Խրճիթ Լիս» ՍՊԸ-ին պատկանող առևտրի կետում վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայության համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով Արմեն Հայրապետյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք 20000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
  2. Արմեն Հայրապետյանին՝ 20000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տուգանքը 15-օրյա ժամկետում վճարել Մարտունու համայնքապետարանի 900145101060 հաշվի համարին:
  3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի վրա:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Հայրապետյանին որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner